GandziCar հարթակն օգնում է վարորդերին և ուղևորներին գտնել իրար Հայաստանի և Վրաստանի տարածքում ճանապարհորդելիս։ Ճանապարհորդե՜ք միասին, ճանապարհորդե՜ք հեշտությամբ, արագ, էժան, նոր ծանոթություններ ձեռք բերե՜ք։
Կարևոր է՝
- Հարթակի ստեղծման նպատակն ո՛չ թե շահույթ ստանալ է, այլ ճանապարհածախսի տնտեսումը։ Հետևաբար, խորհուրդ է տրվում երթի ծախսը հաշվարկել վառելիքի արժեքը բաժանելով մեքենատեղերի քանակի վրա։ Անշահախնդիր վարորդ ներկայանալով դուք ձեր հայտարարությունն ավելի գրավիչ կդարձնեք։
- Եղե՜ք վստահելի, քաղաքավարի, նախապես զգուշացրե՜ք ձեր ուղեկիցներին երթից հրաժարվելու կամ պլանների փոփոխության մասին։ Ճշգրիտ մեկնաբանություններ թողե՜ք՝ համայնքի մասնակիցների հանդեպ վստահությունը կախված է հենց դրանցից։